Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։
Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են բավարար թիրախներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ։