Մեղրիի հանայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն իր էջում գրում է.

«Քիչ առաջ եմ խոսել Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։

Կարևոր ընդգծում. համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում։

Մեղրիում իրավիճակը հանգիստ է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համայնքապետը վիրավորում է ստացել Արցախի հարավում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ: