ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Երեկվանից Ադրբեջանի բռնապետը խառնվել է իրար, ոտուձեռք է ընկել, մեկ ասում է, որ շատ կորուստներ ունեն, բայց մինչ օրս պաշտոնապես սպանվածների թիվ չեն նշում, մեկ անկեղծ խոստովանում է, որ իրենք են սկսել ագրեսիան, որովհետև հողերը հետ չէին տալիս հայերը, իրանց համբերության բաժակն էլ լցվեց։ Միաժամանակ ադրբեջանական կողմը խառնված հայտարարում է, որ իրենք օգնության կարիք չունեին, որ կռվեին ու չեն դիմել վարձկաններին ու նաև Թուրքիային։
Այս ցաքուցրիվ հայտարությունները մի բանի մասին են փաստում՝ Ադրբեջանը տանուլ է տալիս բոլոր ճակատներով՝ և' ռազմական և' դիվանագիտական և' բարոյահոգեբանական։ Ալիևը լավ գիտակցում է, որ հերթական պարտությունը ծանր է նստելու իր իշխանության վրա, դրա համար էլ տեղը չի գտնում արդեն։
Կարևոր էր, որ միջազգային հանրության ուղեղում մի միտք ամրագրվի՝ Ադրբեջանն ու Թուրքիան ահաբեկչական երկրներ են, որոնք փորձում են մեզ բնաջնջել և դաժան պատասխան ստանալով՝ ձախողում են։ Այդ միտքը տեղ է հասնում և այդ ուղղությամբ դիվանագիտական 《մարտերը》 շարունակվելու են։
Մենք միասին #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ և՜ ռազմական և՜ դիվանագիտական ճակատներում։ Հաղթանակը մերն է եղել ու միշտ մերը կլինի, որովհետև մեր կռիվն արդար է ու ապրելու անքննելի իրավունքի համար է»։