Ֆրանսահայեր ջան, դուք ֆանտաստիկ եք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս օրերին Ֆրանսիայի հայկական բոլոր համայնքները հավաքել են ու շարունակում են հավաքել անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ եւ խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ Արցախ տեղափոխելու համար։

Ամբողջ օգնությունը հավաքվում է Մարսելի հայկական եկեղեցիներում եւ այս պահին արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք եւ բուժօգնության պարագաներ։

Ապրեն մեր հայրենակիցները, ապրեն Ֆրանսիայի հայկական եկեղեցիները եւ մեր հյուպատոսությունները։

Առաջիկա օրերին այս ամենը չարթերային թռիչքով կտեղափոխենք Հայաստան եւ Արցախ»: