Արցախ Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է սեպտեմբերի 27-ից մինչ օրս ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ Մարտակերտի այսօրվա դեպքերը ․

 
«Ցավակցություններս բոլոր մահացածների հարազատներին, իսկ ադրբեջանական հանցագործությունները պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան, հանցագործներն էլ՝ պատժվեն:
Արցախն ու հայությունը ամուր են մեր հայրենի հողի վրա»: