Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Ծանր ռազմական կռիվները դեռ շարունակվում են Արցախի դեմ։ Երկու կողմում էլ շատ զոհեր կան: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկիզբ առած և քաղաքացիական բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հարձակումը արժանի է վճռական դատապարտման։

Այս բռնության և մարդկության դեմ հանցագործությունների անհապաղ դադարեցումը անհետաձգելի և կենսական նշանակություն ունի:

Թուրքիան պետք է դադարեցնի ցանկացած աջակցություն այդ հարձակմանը, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը հայերի վրա հարձակվելու համար։

Հրատապ միջամտության կոչ եմ անում միջազգային հանրությանը, դաշնակիցներին, որպեսզի խուսափենք ևս մեկ ցեղասպանությունից»,- ասված է գրառման մեջ։