Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարծում եմ ազնիվ են վարվում բոլոր այն պատգամավորները, ովքեր անհամաձայնություն ունենալով գործադիրի որոշումների հետ վայր են դնում մանդատը: Այդպես եմ կարծում, քանի որ համարում եմ, որ այս իշխանության մեջ չկա երկրորդ մեկը, ով ունենալով սեփական քաղաքական հետագիծը կարող էր պնդել, թե այդ մանդատը իրենն է և կարող է անկախ գործել: Այս իշխանության մեջ քվեն մեկինն էր, իսկ ներքին ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է:
Ինչ-որ պահից ԱԺ մեծամասնությունը արտացոլելու է իրական պատկերը' այն է կառավարության որոշումների «դակման» գործառույթը:
Միայն թե կարծում եմ, որ մանդատը վայր դնելու որոշումը սկզբունքային է այն ժամանակ, երբ «դակման» արարողությունը դեռ չի իրականացվել, հակառակ դեպքում կհրաժարվես մանդատից, թե՞ ոչ էական չէ, եթե «սև» գործն արդեն արված է»: