Նիկոլ և ընկերներ, դուք ՀԱԿ-ից բացի այլ հակահերոսի անուն չգիտե՞ք: Ասենք, երբ ձեզ որևէ հարցի շուրջ քննադատում են քաղ.հասարակության տարբեր ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, հկ-ներից ու տարբեր կառույցներից մարդիկ ու պարզապես ակտիվ քաղաքացիներ, դա ձեր աչքին ՀԱ՞Կ է երևում, ու դա էն պարագայում, որ նշված խմբերն ու անհատները ոչ միայն ՀԱԿ-ի անդամ չեն, այլև նրանցից ոմանք տարբեր հարցերի շուրջ անհամաձայն են ու քննադատում են այդ կուսակցությանը: Սա ի՞նչ սեվեռվածություն է, ի՞նչ ֆոբիա: Գոնե ժամանակավորապես քանի դեռ պաշտոնի մեջ եք մոռացեք ձեր անցյալ կարգավիճակը, չլուծված վեճերը, կոմպլեքսները ու պահեք ձեզ պետական գործիչների նման, աշխատեք արդյունավետ, լրագրողների հարցերին փորձեք պատասխանել ուղիղ և ըստ էության՝ առանց պրպտումների, աջ ու ձախ նայելու, մանիպուլյացիաների, ինքնաարդարացումների: Ձեր՝ ի պաշտոնե ունեցած վերևի դիրքերից փորձեք քաղաքական միտք ու մեծահոգի վարք սերմանել հասարակության մեջ, այլապես կունենանք վերջնական անհաշտություն ու պառակտվածություն: