լեքսեյ Նավալնին նոր լուսանկար է հրապարակել Շարիտեի կլինիկայից: Նրա պարանոցին երևում են արհեստական օդափոխության սարքի թողած հետքերը։ Լուսանկարին կից նա մեկնաբանել է ռուսական կողմի վարկածը, ըստ որի՝ ինքը փորձել է ինքնասպան լինել և «Նովիչոկ» խմբի թունավոր նյութը ինքնակամ է ընդունել. «Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկերոջն ասել է. «Նավալնին ինքը կարող էր կուլ տալ այս թույնը»: Լավ տարբերակ է։ Այդ առիթով՝ անհրաժեշտ է լուրջ հետազոտություն անցկացնել։ Միգուցե խոհանոցո՞ւմ եմ պատրաստել «Նովիչոկը»: Ինքնաթիռի մեջ լուռ տափաշիշից մի փոքրիկ կում եմ արել և հայտնվել կոմայի մեջ։ Բայց Պուտինը գերազանցեց ինձ: Նրան չես խաբի: Արդյունքում՝ ես, հիմարի պես, 18 օր կոմայի մեջ էի, բայց չկարողացա հասնել իմ նպատակին»,֊գրել է Նավալնին: