երասանուհի և պարուհի Մանո Գրիգորյանը պատմել է, թե ինչպես է անցել իր երկու դուստրերի՝ ուսումնական տարվա առաջին օրը։
«Բավականին դժգոհում են դիմակից, որովհետև այն ազդում է շնչառության, ինչպես նաև շփման վրա։ Հիմնականում չեն հանել դիմակները, միայն վատ զգալու դեպքում են հանել։
Յանայի մոտ արդեն թեթև գլխապտույտ կար, ու ես նրան ասել եմ, որ վատ զգալու դեպքում դիմակը հանի, շունչ քաշի, որովհետև ես չեմ ցանկանում դիմակներից հետո ունենալ վատառողջ երեխա։ 5 ամիս լինելով իքնամեկուսացման մեջ՝ նրանք անհամբերությամբ սպասում էին դպրոցներին, իսկ հիմա նման վիճակում են գնում դպրոց։ Դիմակն, իսկապես, կարող է լուրջ առողջական խնդիր առաջացնել։ Կարծում եմ՝ իսկապես մեղկ են»,- իր միկրոբլոգում գրել է Մանոն։