«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան․ հարգելի՛ քաղաքացիներ, այս աղբամանները նախատեսված են կենցաղային աղբի համար, հարգե՛նք այս մարդկանց աշխատանքը։ Մի՛ փչացրեք Ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը»։