Շվեյցարիայի ԱԳ նախարարը Թեհրանում մասնակցել է Իրանի ու Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի լրացավ նաև Իրանի ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, որին ցավոք մինչ այսօր որևէ անդրադարձ չի եղել:
Հայաստանի վերանկախացումից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերահաստատվեցին 1992 թվականի փետրվարի 9-ին երկու երկրների կողմից ստորագրված հռչակագրով:
Սակայն պատմական փաստ է, որ Հայաստանի անկախ Հանրապետության և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները 100-ամյա անցյալ ունեն և առաջին անգամ հաստատվել են դեռ 1920 թվականի հունվարին՝ Իրանում Հայաստանի անկախ հանրապետության առաջին դեսպան Իշխան Հովսեփ Արղությանի նստավայր Թեհրան ժամանելով:
Այս թեմային Diplomat.am-ում հրապարակված հոդվածաշարում մանրամասնորեն անդրադարձել է երջանկահիշատակ Գառնիկ Բադալյանը:
Կից նյութն այստեղ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)