ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել facebook-ի իր էջում, որտեղ ներկայացնում է, թե ինչ է կառուցվելու Արմավիրի մարզում այս տարի:

Մասնավորապես, նշվում է, որ հիմնանորոգվում է Երեւանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածը: Այն վերջին անգամ հիմնանորոգվել է մոտ 30 տարի առաջ:

Հիմնանորոգվում է նաեւ Նալբանդյան-Գետաշեն եւ Նոր Կեսարիա ճանապարհի 3 կմ հատվածը: