Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ֆուտբոլի երկրպագու չեմ, բայց անտեղյակներից էլ չեմ. շատ ջղայնացնեք` կդառնամ։
     Հենրիխ Մխիթարյանին համակրում էի։ Ասում եմ` համակրում էի, որովհետև հիմա չեմ համակրում։ Իսկ չեմ համակրում, որովհետև ինքը համակրում է աշխարհիս երեսի, իմ խորին համոզմամբ, ամենաստոր ու ամենավտանգավոր, հանցագործ մարդկանցից մեկին` Նեմեցին։ Էն, որ Հենոն էս դաժանագույն արարածին հավանում է, նշանակում է` մեր թանկագին ֆուտբոլիստի բարոյական չափանիշները երկու ոտքից կաղում են։
     Բայց դա էլ ջհանդամ. համակրում ես` էնքան համակրիր, էնքանից էլ շատ։ Ինչ կապ ունի թանկագին Հենոյի անձնական համակրանքը Հայաստանի ազգային հավաքականի հետ։ Եթե Հենոն մինչև հիմա մեր հավաքականում խաղում էր Նեմեցի ազիզ խաթեր համար, ասեմ, որ ՂԱԼԱԹ էր անում։
     Ավելի վատ ի՛ր համար, ոչ թե ֆուտբոլասերների։ Որովհետև էդ նույն Նեմեցի տարիներին Հենոն մեկ–մեկ սիրուն գոլեր էր խփում, և դրանից միայն ֆուտբոլասեր ազգս րոպեական հաճույք էր ապրում, Հայկական ֆուտբոլը կես քայլ անգամ առաջ չէր գնում և նույն խայտառակ պարտություններն էր կրում։
     Կասեք` Նեմեցը կապ չունի, որ Հենոն չի գալիս։
     Գնացեք մանկապարտեզի սաներին խաբեք։
     Ու մեկ էլ Հենոյին ասեք` Նեմեցի պատճառով առաջին հերթին ինքն է կորցնելու ու կորցնելու է հայ ֆուտբոլասերների ՍԵՐԸ, ե՛ս չպետք է Հենոյին ասեմ, թե ինչ արժեք է ֆուտբոլի երկրպագուների սերը։ Ու եթե մտածելու բան ունի, էլի՛ ինքն ունի, թե չէ մեր ֆուտբոլը պարտություններ կրել է ե՛ւ Հենոյի ու նեմեցի վախտ, ու եթե հիմա էլ է պարտվում, տարբերությունը միայն այն է, որ առանց Հենոյի ու ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ առանց Նեմեցի է պարտվում։
     Բայց կարող է, չէ՞, մի օր էլ հաղթի։ Ու առանց Հենոյի։
     Կարճ ասած, թող Հենրիխ Մխիթարյանը մտածի, եթե, իհարկե, Նեմեցը չի խժռել նրա մտածելու ունակությունը»։