ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան  էջում գրել է․

«Չեմ հասկանում, դուք ամեն ինչ անում եք, որ երեխեքը թերուս մեծանա՞ն: «Պարապողների» բիզնե՞ս եք դրել, որ գիտակցված քանդում եք դպրոցական կրթությունը: Դասերը սկսում են սեպտեմբերի 15-ին, շաբաթական ընդամենը 3 օր.... իսկ նոյեմբերին` երկու շաբաթով արձակուրդ: Երեխեքը ե՞րբ են դաս անելու, ե՞րբ են ինչ որ բան սովորելու: Քանի ծնող կա՞, որ 10-րդ դասարանցի երեխուն կարող է ֆիզիկա, քիմիա կամ հանրահաշիվ սովորեցնի կամ քանի՞ երեխա կա, որ ինքնուրույն կարող է սովորել: Ախր սովորեցնելու համար միայն գիտելիք ունենալը քիչ է, պետք է նաև սովորեցնել իմանալ: Մարդիկ գնում տարիներով սովորում են, որ մանկավարժ դառնան, տարիներով փորձ են ձեռք բերում, որ կարողանան երեխեքին բան սովորեցնել: Հո՞ բոլորը սովորեցնելու գիտելիք ու հմտություն չունեն: Աշխատող ծնողների մասին մտածե՞լ եք: Ու՞մ մոտ երեխաները պետք է մնան: Առանց այդ էլ երկիրը սլանում է դեպի «հպարտ աղքատություն», մարդիկ գործից դուրս գան, որ երեխեքի հետ դա՞ս անեն: Էս ի՜նչ զուլում էր, այ մարդ»: