Պարույր Մամիկոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«2001 թվից «Ռոմա» եմ բալետ անում ու միշտ երազել եմ, որ սիրածս ակումբում խաղա հայ ֆուտբոլիստ, որով ես կհապարտանամ։ Ցավոք, էս պահին տենց ֆուտբոլիստ «Ռոմայում» չկա...

Քանի որ մեր թիմի «ավագը» տենց էլ չբարեհաճեց նորմալ բացատրություն տալ, թե ինչի ա որոշել դեմարշի ենթարկել ազգային հավաքականի հանդիպումները ու մտածեց շատ մանկական «կռուտիտ»՝ ստորև կփորձեմ վերլուծել տարբեր մարդկանց ենթադրությունները, որոնց էս քանի օրերի ընթացքում հանդիպել եմ սոցցանցերում։ Նախօրոք ասեմ՝ բոլոր վիրավորական մեկնաբանությունները հեռացվելու են. քննադատեք, բայց վիրավորել պետք չի

 

Մինչև ենթադրություններին անցնելը մի բան էլի ասեմ, չեմ դիմանա էդ մասին չգրեմ։ Բոլորս էլ գիտենք, որ Հենոն երբեք էլ առանձնապես ակտիվ չի էղել սոցցանցերում, դաժե լուրեր կան, որ իրա էջերը ղեկավարվում են քրոջ կողմից։ Ու էս վերջին մի քանի օրը ինչ սթորիներ ա տոննաներով քցում Հենոն ինստագրամում. մի քանի օր վրա֊վրա տասնյակ սթորիներ, թե ոնց ա ինքը շատ լարված մարզվում, թե ինչ լավ ֆոռմաների մեջ ա ինքը ու թե ինչ ուրախ ա խաղադաշտ վերադառնալու կապակցությամբ։ Առաջին հայացքից ոչ մի կրիմինալ բան չկա՝ է մարդը բա ֆուտբոլիստ ա, բայց… հավաքական չգալու իրա «մանկական կռուտիտը» էն էր, որ ես նոր եմ գնացել արձակուրդ ու ֆոռմայի մեջ չեմ… Ես սա համարում եմ վերին աստիճանի ծաղրանք, ու մի֊փոքր նաև վիրավորանք Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին... Ուրեմն հավաքվել ա նոր թիմ, ՎԵՐՋԱՊԵՍ ունենք ԲԱՐՁՐԱԿԱՐԳ արտասահմանցի մարզիչ, մի շարք նորեկներ են էկել միացել հավաքականին, ֆեդերացիան կարացել ա բերի Ռուսաստանում «փայլող» հայ տղեքին հավաքական («գողանալով» իրանց Ռուսաստանի հավաքականից, ի դեպ), մեր լեգեոներները շատ ուժեղ արդյունավետություն են ցույց տալիս իրանց ակումբներում, առաջին անգամ Հայաստանի հավաքականը ունի ԱՆՀԱՏԱԿԱՆ մարզաշապիկներ, որոնք կարված են հայկական սիվոլիկայով ու ՀԱՏՈՒԿ մեր համար... Էդքանից հետո մեր «լեգենդը» կայնում ասում ա՝ ես չեմ գալիս որտև ֆոռմա չունեմ, չեմ կարա ձեզ օգնեմ, ու մի քանի օր հետո սկսում ա իրա հրաշալի մարզավիճակի նկարներով «բամբիտ» անել պասիվ սոց ցանցերը… իսկ էդ ամեն ինչի հանգուցալուծումը էղավ էրեկ՝ երբ մեր ընտրանին պայքարեց ու հավասար խաղում զիջեց Սկոպյեում, իսկ էդ ժամանակ Հենոն խաղում ու սպրինտային գոլ էր խփում «Ռոմայի» կազմում Ճ կլասսի դեմ թիմին՝ ընկերական խաղի շրջանակներում։ Բռավո Հենո, իսկական լիդերին արժանի քայլ ա, ինչ խոսք...