«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում իմ առաջարկը չընդունվեց». Դ. Իոաննիսյան
22:22 - 4.Սեպտեմբեր.2020
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այսօր քննարկեց դատախազության և քննչական մարմինների՝ սահմանադրական կարգավորումների հետ կապված մի շարք կարևոր հարցեր: Քվեարկություն չեղավ: Այն, հավանաբար, կլինի հաջորդ նիստին: Իմ՝ քվեարկությունից առաջ հանրության հետ քննարկումներ անելու առաջարկը չընդունվեց: Այդուհանդերձ, ես պատրաստակամ եմ հարցը քննարկել դրանով հետաքրքրված շրջանակների հետ և առաջարկությունները բերել հանձնաժողով»:
|
397 |