«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ․
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և դասախոսներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Իհարկե համավարակով պայմանավորված սիրելի այս տոնն այս տարի չի նշվում ավանդական խանդավառությամբ, սակայն նրա խորհուրդը շարունակում է մնալ նույնը: Բոլոր ժամակներում էլ կրթության դերն ու նշանակությունն առանցքային է եղել մեր երկրի և հասարակության կյանքում: Ես մշտապես ասել եմ, որ կրթված ու բանիմաց սերունդն է մեր երկրի զարգացման գրավականը, այն առավել բարեկեցիկ ու բարգավաճ դարձնելու կարևորագույն գործոնը: Գիտելիքն այն զենքն է, որը ստանալուց հետո հնարավոր է դառնալու ձեր բոլոր նպատակների ու երազանքների իրականացումը, նպատակասլաց աշխատանքի միջոցով կյանքի են կոչվելու բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ արդյունավետ ուսումնառություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ գիտելիքի աշխարհում:
Աստված պահապա՛ն ձեզ բոլորիդ»: