«Տեղեկացնում եմ, որ երեկ տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում որոշվել է աջակցել «Ստամբուլյան» կոնվենցիայի՝ իշխանությունների կողմից վավերացմանը։

Մենք գտնում ենք, որ անկախ սեռային կողմնորոշումից անձը պետք է պաշտպանված լինի ընտանեկան բռնությունից։ Պետությունը պետք է երաշխավորի բոլորի՝ այդ թվում նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչը չի իրականացվել նախկին իշխանությունների ժամանակաշրջանում։

Լիահույս ենք, որ իշխանությունները չեն տրվի տարրատեսակ շահարկումներին և լիարժեք կընդունեն կոնվենցիան։

Հարգանքով՝

ՀՀ ԱԺ պատգամավոր

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ

ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ»:

 Նյութը վերցված է Ա1+ լրատվականի կայքից, որն ավելի ուշ անհասկանալի պատճառներով հեռացրել է այն: