Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1918 թվական, Սան Ֆրանցիսկո: Իսպանկայի երկրորդ ալիքն է, որի ժամանակ դիմակ չկրելը պատժվում էր 10 օր բանտարկությամբ կամ 2500 դոլար տուգանքով (ներկա կուրսով):

Ամեն նոր, դա լավ մոռացված հինն ա: Մտածում եմ՝ էս 100 տարվա ընթացքում ոնց բժշկությունը դիմակ կրելու հարցում հեչ չզարգացավ:

Իսպանկայի ժամանակ 50 միլիոն մարդ ա մահացել, բայց մեկ ա, բժշկությունն էս 100 տարվա ընթացքում վարակների դեմն առնելու համար դիմակից էն կողմ ոչինչ չի մտածել: Տարօրինակ է»: