ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայում հերթական սկանդալն է հասունանում․․․Հայաստան-Հնդկաստան խաղից հետո համանման խնդիր առաջացավ նաև Ռուսաստան-Հնդկաստան խաղում, որի արդյունքում ռուսները հաղթեցին 4.5-1.5 հաշվով…դրանից հետո ինչպես և Հայաստանը Հնդկաստանը բողոքեց ու նրանց բողոքի արդյունքում երկու հավաքականներն էլ դարձան չեմպիոն։
Սա կրկնակի ստանդարտների դասական օրինակ է, արդարությունը չգործեց Հայաստանի դեպքում, բայց գործեց հնդիկների դեպքում։
Անկեղծ լինեմ ՖԻԴԵ-ի գործունեությունը հեռու է բավարար համարվելուց, հասարակ կիբեռանվտանգության խնդիրները չլուծելով մրցաշարի անցկացումը մեծ հարված էր առցանց շախմատին ու շախմատին ընդհանրապես։
Հ․Գ․ Հանուն արդարության պետք է նշեմ, որ զուտ սպորտային տեսանկյունից Ռուսաստանը թերևս միակ թիմն էր ով իր ցույց տված խաղով արժանի էր չեմպիոնի կոչմանը»։