ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես և կանխատեսվում էր Ալիևին կիրթ և կառուցողական համարող ռեժիմը ծանր է տարել ՀՀ երրորդ Նախագահի հրապարակային խոսքը: Սերժ Սարգսյանին հակադարձելու համար «մարտի էին նետվել» բոլոր ուժերը ֆեյքերից մինչև հանձնաժողովի նախագահ: Հավանաբար, տեսնելով իր «մատյան գնդի» անօգուտ ջանքերը, այսօր հրապարակ մտավ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի ոչ անհայտ հոդվածագիրըհավանաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը' հերթական ստերը պարունակող հոդվածով:

Եվ ուրեմն. հոդվածագիրը, խեղաթյուրելով Սերժ Սարգսյանի հրապարակային հնչեցված խոսքը, նշում է թե միայն 2016-ի ապրիլից հետո է մեծ քանակությամբ զինամթերք ձեռք բերվել: Սա այն դեպքում, երբ ասուլիսում բաց ասվել է, որ 2016-ից առաջ և հետո 50 հազար տոննա միայն անվճար ռազմամթերք է ձեռք բերվել: Նաև ակնհայտ է, որ «Իսկանդերը» մինչև Ապրիլյան պատերազմն է ձեռք բերվել, ուստի նախորդ իշխանությանը մեղադրելու նիկոլական փորձերը նույնքան ողորմելի են, որքան Տավուշի մարտական գործողությունների ղեկավարումը Փաշինյանի անվան հետ կապելը:

Իսկ բանակի նկատմաբ վերաբերմունքն այսօր ակնհատ փոխվել է և փոխվել է նախ և առաջ ընդդիմության վերաբերմունքը: Ու փոխվել է ոչ թե անվճար զինամթերքն ու «Իսկանդերը» ավելի ժամանակակից ու գերհզոր զենքով' ելակով փոխարինելու պատճառով, այլ զուտ այն պատճառով, որ այսօրվա ընդդիմադիրներիս համար բանակն ազգային արժեք է, անկախ նրանից օրվա իշխանությունները դա գիտակցում են կամ ոչ»: