Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Ինչպես արդեն գիտենք, կորոնավիրուսային կեղծաճարակի դեմ թափ առնող միջազգային պայքարում օգոստոսի 29-ը կարևոր հանգրվան է։ Այսօր Բեռլինում կայանալու է մեծ ցույց՝ ի պաշտպանություն ազատության, սահմանադրական իրավունքների և ընդդեմ բժշկաքաղաքական ֆաշիզմի (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=819888645215715&id=100015837611475

Երկու օր առաջ Բեռլինի իշխանություններն արգելել էին ցույցը՝ իբր համաճարակային իրավիճակից ելնելով։ Բայց երեկ գերմանական դատարանը, փաստացիորեն, չեղյալ է հայտարարել այդ որոշումը։ Ցույցը կայանալու է։

Երեկ ցույցին մասնակցելու համար Բեռլին էր ժամանել նաև հակակովիդային ամենահայտնի ազնիվ գործիչներից մեկը՝ Ռոբերտ Ֆ. Քեննեդի կրտսերը (սպանված նախագահ Ջոն Քեննեդիի զարմիկը), ով ևս ելույթ է ունենալու միլիոնավոր ցուցարարների առջև (https://www.youtube.com/watch…

Երեկ գերմանական ZDF կենտրոնական հեռուստաալիքով թույլ են տվել ելույթ ունենալ նաև մի հայտնի բժշկի, ով ջարդուփշուր է արել պաշտոնական տեսակետը կորոնավիրուսային «համավարակի» մասին։ Սառույցը սկսում է կոտրվել։

Այսպիսով, Բեռլինի համար ճակատամարտը սկսվել է և այս անգամ Բեռլինն ազատագրելու են իրենք գերմանացիները։ Ամբողջական հաղթանակին հասնելու համար գուցե դեռևս շատ ժամանակ պահանջվի։ Բայց բավական է, որ գեթ մեկ մեծ պետությունում ջախջախվի կեղծաճարակի մեծագույն խաբեբայությունը, որպեսզի իսկապես չար և մութ ուժերի դեմ տարած այդ հաղթանակը բացի մյուս ժողովուրդների աչքերը ու ոգեշնչի նրանց պայքարի։ Առաջին հաղթանակած երկիրը կարող է դառնալ հե՛նց Գերմանիան։ Ռեյխստագը պետք է նորից գրավել։

ԿՈՎԻԴանվախներ բոլոր երկրների, միացե՛ք։
ԿՈՎԻԴավախներ Հայոց աշխարհի, արթնացե՛ք»։