Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ ուրախ եմ, որ սփյուռքահայ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացել է ազգային հերոսի բարձր պարգևին:

Նրան ու կնոջը պատանեկությանս տարիներին հանդիպել եմ` սփյուռքագետ լրագրող տատիկիս հետ շփվում էին: Դեռ այն ժամանակ գիտեի, թե սրտաբան բժիշկն ինչ հայրենանվեր գործ է անում ` ամեն տարի Հայաստան գալով ու վիրահատություններ անելով:

Հրաշալի է, որ պարգևների են արժանանում այսպիսի մարդիկ, այլ ոչ թե Ալլա Պուգաչովան ու Մարգարիտա Սիմոնյանը»:

 
 
64 | 0