Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարոն Ստյոպա Սաֆարյան, ձեր կնաբարո կեցվածքով իջել եք բամբասանքի մակարդակի դիտարկումների, որոնք զուրկ են հիմնավորումներից: Կարծիք արտահայտելուց առաջ դուք պարտավոր եք իմանալ, որ ես եղել եմ ՌԴ լրագրողների միության անդամ, ճանաչվել եմ տարվա լրագրող, տարիներ շարունակ Հայաստանի լրագրողների միության անդամ եմ և ոչ միայն իրավունք ունեմ, այլև պարտավոր եմ ապահովել բազմակարծություն: Յուրաքանչույուր փաստի մասին խոսելիս դուք էլ եք պարտավոր ստուգել փաստի ճշգրտությունը և այնուհետև հրապարակել: Դուք ձեր գրառմամբ սնուցում եք ձեզ պես սնանկ մտքի տեր մարդկանց բազմություն, ովքեր փորձում են կարծիք ձևավորել համացանցում:
Առանց փաստերի բամբասանք տարածելը ձեր նման պաշտոնյայի կողմից առնվազն անբարոյականություն է, անպարկեշտ «դուրսպրծուկի» զրպարտանք: Ուզում եմ, որ ձեր ասելիքը հիմնավորեք փաստերով, կամ ներողություն խնդրեք ձեր գրառման համար: Չնայած չեմ կարծում, որ կդրսևորեք տղամարդուն վայել վարքագիծ:
Ուզում եմ հիշեցնել @armenia23.ru ին , որ դուք էլ պարտավոր եք ճշտել ինֆորմացիայի հավաստիությունը` ստահոդ կայքի համբավ ձեռք չբերելու համար:
Ներկայացնում եմ հղումը ստորև»