Անցած ուրբաթ կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն է դարձել Աննա Չուլյանը:
«Այսօր տիկին Չուլյանին ներկայացրել եմ գրադարանի աշխատակազմին: Նախ շնորհակալություն եմ հայտնել Գրադարանի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանին արդյունավետ աշխատանքի և իր առջև դրված խնդիրները լուծելու համար:
Շնորհավորելով տիկին Չուլյանին՝ հույս հայտնեցի, որ նա Հայաստանի ազգային գրադարանում կյանքի կկոչի բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել է մրցութային հանձնաժողովին, ինչպես նաև Գրադարանին կծառայեցնի իր նախորդ աշխատավայրում ձեռք բերված դրական մեծ փորձը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: