Այսօր մամուլում վերանգիր կարդացի, թե Ալեն Սիմոնյանը փրկել է Կիևյան կամրջից ինքնասպանություն փորձող երկու անձի։
Ամիսներ շարունակ Կիևյան կամրջի վրա տեսնում էի ոստիկանների, որոնք հերթապահում էին ու մտածում, թե տեսնես ինչի՞ են այդպիսի հերթապահություն սահմանել։ Մտածեցի, որ հավանաբար ինքնասպանություն փորձողները շատ են և դրա կանխարգելման համար ճիշտ որոշում են ընդունել։ Ենթադրում էի, որ այլևս հնարավոր չի լինելու կամրջից նետվել, քանի որ ոստիկանները նույն պահին կկանխեն
Դու մի ասա, սխալ էի հասկացել :)
Փաստորեն ոստիկանների հերթապահության նպատակն այն է, որ PR-ի կարիք ունեցող քաղաքական գործչին անմիջապես զանգեն ու հայտնեն, որ սուպերհերոսի շորերը հագնի ու վազի փրկելու մեր հայրենակցին։