Կբացատրեք ինչի՞ եք էդքան վախենում էդ «կորոնավիրուս»-ից՝ Նիկոլը, Աննան, Մարիամիկը, Շուշանը, Արփին դիմակ էին դնում, պահպանում էին բոլոր կանոնները, բայց վարակվեցին ու էնքա՜ն թեթև, հեշտ ու հանգիստ անցկացրին այդ 7 օրը, կարծես թիթեռնիկներ լինեին։
Ինչո՞ւ եք վախեցած, ինչո՞ւ եք ձևական բարդություններ ստեղծում մեր կյանքում։
Թողեք հանգիստ ապրենք, իսկ եթե համավարակի դեմ «պայքարի» համար եք կազմակերպել այս շոուն, կարծում եմ, արդեն բավ է՝ ահռելի գումարներ գրպանեցիք՝ անվճար դիմակներ 100 հոգու հատկացրիք՝ մնացածը ոսկու գնով ծախեցիք սոված ժողովրդի վրա, որպես օգնություն էկած գումարները վերածվեցին առանձնատների, մի լա՜վ տուգանքներ գրեցիք, մի լա՜վ փռեցիք ասֆալտին։
Բավ է, կանգ առեք, անգամ Սորոսն ու Լարիսկան են արդեն հունից դուրս գալիս։ Կանգ առե՛ք։