Կարդացի ԿԳՄՍՆ-ի հրապարակած ուղեցույցն, արդեն պարզ է, որ ոչ աշակերտներն են նորմալ հաճախելու դպրոց, ոչ էլ ուսուցիչները:
Այդքան անտրամաբանական կանոն և պահանջ մի ուղեցույցում դժվար է պատկերացնել, բայց ԿԳՄՍՆ-ն միշտ զարմացնում է)))
Հետաքրքիր է՝ մեր կառավարության անդամները, որ որևէ ծրագիր, ուղեցույց են գրում, հասկանո՞ւմ են, որ դա պետք է այս կյանքում իրականանա, այլ ոչ թե, օրինակ, վիրուալ խաղում, որտեղ մի կոճակով կարող ես հրահահանգել բոլոր երեխաներին դիմակ կրել, դասարանների չափերը փոխել և այսպես շարունակ...
Չնայած, մյուս կողմից էլ ավելի լավ, սորոսականների ազդեցության տակ գտնվող ԿԳՄՍՆ-ի պայմաններում երեխաներն ինչքան քիչ այդ նախարարության ծրագրերի ազդեցության տակ լինեն, այնքան ավելի լավ, ինչպես ասում են՝չկա չարիք առանց բարիքի)))