2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա գրել է. «Այսպիսով՝ առողջապահական եւ տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք»։