Բժիշկ Նունե Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարալիկի ծննդատան ապագան այդպես էլ մնացել է օդում կախված։ 7 ամիս ծննդատան աշխատակիցներին ԱՆ-ն բառի բուն իմաստով մատների վրա խաղացնում է։ Սկզբում կենտրոնի հագեցվածությունը չի համապատասխանում չափորոշիչներին, որը շատ արագ կարգավորվեց հայրենասեր Hrant Tumasyan-ի շնորհիվ, հետո համավարակը։ Էլ չեմ խոսում հարկային տեսուչ Արտյոմ Սմբատյանի հաշվարկների մասին, քանի որ երեխայի ծնունդը իր համար չոր թիվ, թվաբանություն է։ Թվաբանություն, որի արդյունքում որակապես փոխվում է մարդու կյանքը՝ դե նոր մեքենա և այլ նման բաներ։ Իսկ ծննդատան 13 աշխատակից 7 ամիս աշխատավարձ չեն ստանում, ու դա ոչ մի կերպ չի մտնում Սմբատյանի ու Թորոսյանի հաշվարկների մեջ։ Ծննդատան աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ Թորոսյանին բացառապես բիզնեսն է հետաքրքրում։ Այո բիզնեսը, քանի որ արդեն 7-8 ամիս անդադար կպչուն ցանկությամբ շարունակում է իր ազգադավ գործը։ Արդեն իսկ 2019 թվականից ծննդատներ փակելու թեման Թորոսյանի համար դարձել էր ինքնանպատակ։ Դեռ 2019-ին Սրմաքեշի հետ կային և գրավոր և բանավոր պայմանավորվածություններ Գյումրիում նոր ծննդատան կառուցման վերաբերյալ։ Դե իհարկե շատ լավ է որ ունենանք նոր ժամանակակից ծննդատուն՝ հագեցած նորագույն բուժսարքավորումներով , բայց չէ որ դեռ չկա այդ կենտրոնը, իսկ Մարալիկ ԱԿ-ն փաստացի նորոգված և վերազինված կարող է գործել։ Չէ որ այդ անորոշ վիճակը ոչ միայն բուժաշխատողներին է վերաբերվում, այլ նաև տարածաշրջանի բնակիչներին, հղիներին, ովքեր միշտ վստահել են Մարալիկ ԱԿ-ի աշխատակիցներին ։
Факты на лицо- վաղուց պետք է հասկացած լինեին , որ Թորոսյանի համար առողջապահությունը ԲԻԶՆԵՍ Է»: