ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Բաքու, 2013 թիվ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստ:
էդ օրը իրենց Միլի Մեջլիսում, Ալիևը մեզ անվանեց ֆաշիստներ, որ պարզ չի թե որտեղ պղծել ենք իր պապու գերեզմանը: Թե հետո ի՞նչ եղավ ու հայկական պատվիրակությունը, Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչ արեցինք Իլհամ Հեյդարովիչին, մինչ օրս եվրոպացի մեր գործընկերները հիշում են որպես քաղաքական «մաստեր կլասս»:
Իհարկե, ավելի ուշ, Ադրբեջանի խորհրդարանի շենքում Արցախի և Խոջալուի իրականության մասին գրականություն բաժանելու համար ադրբեջանցի ախրաննիկները ինձ դուրս «հրավիրեցին» նիստերի դահլիճից»: