2018-ին Սևանը ծաղկեց 3-րդ անգամ: Առաջին անգամ ծաղկման հետևանքը եղել է ջրի մակարդակի իջեցումը, երկրորդ անգամ՝ ձկնապաշարների ակտիվ սպառումը և հիմա բազմաթիվ պատճառներ էլ ունի: Ոչ մի քայլ չի արվում բուն պատճառի բացահայտման համար: Ես՝ որպես բնապահպան, բազմիցս առաջարկել եմ համալիր լուծումներ Սևանը փրկելու համար, քանի որ ծաղկման բուն պատճառի հետազոտություն չի արվում, ստիպված եմ համալիր մոտեցումներ ներկայացնել:
Պարոն նախարար, ամպագոռգոռ և ինքնաշեն բառեր օգտագործելու փոխարեն փրկեք Սևանը ճահճացումից. հասարակությունը ձեզանից դա է ակնկալում, այլ ոչ ինտիլիգենտ երևալը:
Կետային անդրադառնանք նախարարի այսօրվա լայվին.

Նոր տեխնիկայի, մասնավորապես՝ նոր սերնդի մոտորանավակների ձեռքբերումով Սևանը ճահճացումից չես փրկի: Այն տեխնիկան, որով պետք է մաքրվեր Սևանի որոշ ճահճացած հատվածներ կեսնազանգվածից, չի գործարկվում և կարելի է ասել, որ ժանգոտվում է:

Դուք ինքներդ եք արձանագրեք այս ամիսներին առկա անհաշվելի և անվերահսկելի (ապացու՞յց եք ուզում՝ ձկան արժեքը եղել է 60-70 դրամ) մանրաձկան որսը, դրան գումարած, 127 տոննա ապօրինի ձկնագողությունը և ձեր կողմից թույլատրելի 200 տոննա օրինական որսը: Ի՞նչ թվերի վրա եք հիմնվում որսի այսչափ թույլատրելի դարձնելը՝ վերը նշված երկու գործոնները հաշվի չառնելով, եթե վերջին տարիներին սիգի թվաքանակի մոնիտորինգ չի արվել, և լիճը գտնվում է այն վիճակում, որ ձկան քանակի մեծացումը խնդրի լուծման համար նույնպես կարող է ռազմավարական լինել:

Սննդի անվտանգությունից խոսելով՝ Դուք այն որպես սննդի պաշար եք դիտարկում, ես՝ որպես միկրոցիստին կուտակող օրգանիզմներ: Վերջիվերջո, լուծեք այդ հարցը. կատարեք ձկների օրգանիզմում միկրոցիստինի հնարավոր քանակային հետազոտություն, նոր այն վաճառեք հանրությանը:

Ձեր կողմից նոր ընդունվող հեղափոխական աշխատակազմը և պատկան մարմինները ինչո՞վ պետք է զբաղվեն, եթե մանրաձկան վաճառքի վերահսկողության բեռը նույնպես դրվում է հասարակության վրա:

Որսի վերահսկողությունը իրականացնելու է Սևան ազգային պարկը, քանի որ նրանք ունեն ի շահ Սևանի պահպանությանն ուղղված որոշումներ կայացնելու լուրջ փորձեր (White Shorja-ի նախագծին «добро» տալու օրինակը):

Հ. Գ Այս ծրագրի հիմնական նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր 101 փաստերում արձանագրի սիգի գնի բարձրացումը՝ 65 դրամից 3000 դրամ:

Վահագն Վարազյանի ֆեյսբուքյան էջից