Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես մեծ սիրով կհետևեմ Սերժ Սարգսյանի պատասխաններին, բայց ոչ թե լրագրողների, այլ դատարանում՝ դատավարության մասնակիցների հարցերին։
Ժողովուրդը մերժել և հեռացրել է իշխանությունից Սերժին ու իր ուժին, իսկ նրանց ասուլիսներն ու կարճամետրաժ ֆիլմերի քարոզչական լոլոները մեծ հաշվով ոչինչ են։ Պատմությունը մի գուցե կարող էին սրբագրել նախորդ դարերում, բայց 21-րդ դարի հնարավորություններն այլ են. ոչինչ չի մոռացվի, ու ոչ ոք անպատիժ չի մնա։
Հայաստանի Հանարապետությունում արդարադատություն լինելու է (թեկուզ՝ ուշացած)»։