Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի գործընկերներ, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ Ուզում եմ տեղեկացնել, որ վայր եմ դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի լիազորությունները:
Համատեղ աշխատանքի համար շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանն ու ավագանու խմբակցություններին:
Վստահ եմ, որ այսուհետ ևս հանրակրթության վարչության թիմն ամեն ջանք կգործադրի ոլորտի առջև ծառացած խնդիրները արդյունավետ լուծելու ուղղությամբ»: