ԱԺ նախկին պատտգամավոր Միհրան Հակոբյանը գրառում է կատարել․

 

«Պատկերացնո՞ւմ եք` Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեր, որ չի հանդիպելու ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանի քաղաքականությունը կասկածի տակ դնող հայ քաղաքական գործիչների հետ ու չհանդիպեր ԱԺ ՀԱԿ խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Չե՞ք պատկերացնում չէ: Որովհետև չէր կարող նման բան լիներ: Այդ հանդիպումները լինում էին: Ի դեպ` շատ ջերմ և «աղ ու հացով»` հայ մարդուն վայել: Իսկ պատկերացրեք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ «Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»:

Այսինքն` Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն հայ քաղաքական ուժերի մեծագույն մասը` Արցախի հերոսներից սկսած, վերջացրած քաղաքական ուժերով, որ Արցախի ազատագրության համար արյուն են թափել: Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս հայտարարությունը նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանից ու նրա կցորդներից բացի պատրաստ է հանդիպել միայն Սոռոսի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի, ԼԳԲՏ համայնքի ու աղանդավորական կազմակերպությունների ղեկավարների հետ»: