Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում սահմանամերձ Այգեպար գյուղից լուսանկարներ է հրապարակել եւ կից գրառում արել․ «Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։

 

Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ։ Իսկ ամեն նոր՝ լավ մոռացված հինն է. օրինակ՝ կղմինդրե տանիքներ»։