Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Ցանցահարթակակենտրոն պատերազմների (ՑՀԿ) հայացակարգի մեջ այն ինչ ես 2016 թ. անվանել եմ օդային հարթակներ (ՕՀ), անօդաչու թռչող համակարգեր (ԱԹՀ). ԱՄՆ-ում այսօր ստացել է «օդային արձակումների արդյունք» կոնցեպտուալ անունը: Ապագա պատերազմները այսպես են լինելու և այդ ապագան հեռու չէ: Պարզ լեզվով ասած մեծ ինքնաթիռից արձակած ԱԹՍ-ն իրենից ԱԹՍ է արձակելու, հրանոթից արձակած արկը, նավից արձակած հրթիռը և բազում այլ հարվածային միջոցներ ցանցով իրար հետ կապի մեջ են լինելու, իսկ հրամանատարը այդ ամենը տեսնելու է օնլայն եռաչափ հարթության մեջ»: