Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Մենք հաղթահարեցինք կորոնավիրուսի համավարակը» արտահայտությունը շատ նման է «Մենք հաղթահարեցինք մթությունը և ձեզ պարգևեցինք լուսաբացը» արտահայտությանը...

 

Հարգելի կառավարություն, դուք չեք հաղթահարել համավարակի տարածումը, ուղղակի համավարակը այլևս «անելու բան չունի» և «կորցրել է հետաքրքրությունը» մեր բնակչության հանդեպ, ուստի ժամանակավորապես հեռանում է: Բնության մեջ ընթացող պրոցեսները մի վերագրեք ձեզ, որովհետև դուք արեցիք ամեն հնարավոր և նույնիսկ անհնարին բան, որպեսզի ժողովուրդը խիստ ցավոտ տանի այս փորձությունը և ժողովուրդը ցավոտ տարավ ու դեռ տանում է...

Այս տեմպերով, շուտով կառավարությունը կասի «Մենք հաղթահարեցիք անձրևը և այն կտրվեց»...

Հ.Գ. կերած փողն էլ անուշ լինի, բայց հավատացեք, որ հետ եք բերելու և քրեական գործերի մեջ կորելու եք: