07:05
«Արա, դուք գետինը չեք մտնո՞ւմ, դուք չեք ամաչո՞ւմ»․ Արամ Գևորգյանը՝ Հայկ Մարությանի ու Գարիկ Պապոյանի մասին

 

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիդեոն նայեցի, որտեղ սրտի վիրահատության համար շտապ 3 միլիոն դրամ էր խնդրում հանրությունց։ Անկեղծ պետք ա լինեմ՝ փշաքաղվեցի։ Որորվհետև դժվար ա նման վիճակում տեսնել մարդու, ով միշտ կենսուրախ ա, ով անգամ լուրջ թեմաներով խոսելիս միշտ տեղ ա գտնում հումորի համար։

 

Ու գիտե՞ք ինչն ա ավելի ցավալի, որ Նարինեն 4-5 տարի եղել ա «Ազիզյաններ» սերիալի դեմքերից մեկը, նկարահանվել ա Հայաստանի ամենաթանկ ստուդիաներից մեկի՝ «Կարգին ստուդիայի» նկարահանած «Սուպեր Մամա 2»-ում։ Ազիզյաններում ու Սուպեր մամայում Նարինեն նկարահանվել ա Հայաստանի ամենաբարձր վարձատրվող դերասանների՝ Հայկ Մարությանի ու Գարիկ Պապոյանի կողքին։ Ու դա մի անգամ չէ, 2 անգամ չէ, 3-4 տարի…

Հայկոյենք, Գարիկենք ասում էին, որ էտ սերիալի անձնակազմի հետ արդեն մի ընտանիքի պես են։ Կհիշեք, անգամ քաղաքապետ դարձած ժամանակ Հայկոն գնացել էր նկարահանման ստուդիա, նկարվել դերասանների հետ։

Ու հիմա նստած մտածում եմ՝ արա, դուք գետինը չեք մտնո՞ւմ, դուք չեք ամաչո՞ւմ։

Հայկո, դու, որ ասում էիր՝ «429 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում հիմա քաղաքապետի պաշտոնում, ու որը 5-10% է իմ առաջվա ստացած գումարի»։ Գարիկ, դու, որ ամենաբարձր վարձատրվող դերասանն էիր հերիք չի, շաբաթական էլ մի 3-4 հատ համերգ էիր տալիս։ Չմտածեք ձեր փողերն եմ հաշվում, ուղղակի ձեր մարդկային որակներն եմ փորձում իմի բերել։ Տղերք, ձեռ ձեռը քարի տա՞կ էր, որ չկարողանայիք 3 միլիոն դրամ հավաքեիք ձեր ընկերոջ համար, որ ինքը էս սարսափելի վիդեոն չնկարեր, չտեղադրեր համացանցում։ Փոխանակ ասեքի՝ «արագ ջնջի, ամոթ ա, էտ ինչ մի գումար ա», մի բան էլ լայքում ու տարածում եք։ Է՞ս ա ձեր մի ընտանիք լինելը։

Հ.Գ. Չնայած չեմ զարմանում Հայկ Մարությանի պահով։ Էս տղեն սովոր ա պետբյուջեի հաշվին լավամարդ դառնա, ափռ-ցփռ ծախսեր անի, աներևակայելի պրեմիաներ բաժանի, բայց հենց հերթը հասնում ա իրա գրպանին, ինքը դառնում ա աշխարհի ամենասկուպոյ մարդը։ Դրա համար իրա կլիչկեն միշտ եղել ա «Կապեկ Հայկո»»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս