Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղղակի զավեշտալի են ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ շինծու քրեական գործեր կարելու իրենցքայլական նկրտումները։ Մարդիկ, որևէ իրավական հիմք չունենալով, դիմում են ամենաստոր միջոցների։ Օրինակ՝ նախկին պաշտոնյաներից (ինչպես այսօր՝ Ռոբերտ Նազարյանից) ճնշումների գնով փորձում են կեղծ ցուցմունք կորզել երրորդ նախագահի դեմ, սակայն ինչպես տեսնում ենք իրենց ստորությունները որևէ օգուտ չեն տալիս և չեն տալու: Երկում տոտալ բարդակ ա, բայց ոչ բարով ազգադավ իշխանությունը 16-րդ հարկից թքած ունի էդ բարդակի վրա, իրենց գերնպատակը ես անհասկանալի արտակարգ դրությունը (իրենց պաշտոնավարումը) երկարաձգելն է և Հերոսներին հետապնդելն է, որ մարդկանց որոշ շրջանակներ նայեն քոմենթ գրեն ուրախանան:
Ամոթ է, պարոնայք. հռչակում եք օրենքի գերակայության երկիր, բայց 90-ականների հայտնի ոգով եք առաջնորդվում, դե ուսուցիչը տենց ա սովորացրել և կարգադրել երևի: Բայց դե մի բան լավ իմացեք չի ստացվելու ոչինչ:
Ժամանակը մոտենում է, ոչ մեկդ չե՛ք պլստալու»: