ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայեր են վիրավորվել։ Այս մասին պատգամավորը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։ Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու հետեւանքով։
Շուտափոյթ առողջություն եմ մաղթում մեր հայրենակիցներին»,- գրել է պատգամավորը։