Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը։

Դա է պատճառը, որ զորավարժություններն ուղեկցվում են ընդգծված քարոզչական արշավներով, կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ, գեղեցիկ փաթեթավորված, ուռճացված ֆոտո-տեսանյութերով։

Այդուհանդերձ այս ամենը որևէ ձևով չի նվազեցնում զորավարժության ռազմական սպառնալիքները։