Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է․
«Երկու գիշեր՝ օգոստոսի 2-ին և 3-ին, երկնքի հարավային հատվածում անզեն աչքով հնարավոր կլինի տեսնել Լուսնի՝ Սատուրնին և Յուպիտերին մոտենալը, իսկ օգոստոսի 9-ի առավոտյան Երկրի բնական արբանյակը կգտնվի Մարսի մոտ։
Ս․թ․ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Լուսինը հայտնվել է Յուպիտեր մոլորակի մոտ, իսկ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերն այն կմոտենա Սատուրնին։ Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում այս ամենին հնարավոր է հետևել անզեն աչքով։
Տեղեկացնենք նաև, որ միևնույն ժամանակ աստղադիտակի և նույնիսկ հեռադիտակի միջոցով հնարավոր է հետևել, թե ինչպես է Մերկուրին մոտենում Վեստա աստղակերպին»։