Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաշտոցի պուրակում կատարվածի մասին 2 բառով․
     1․ Կրկին հաղորդակցության ու թափանցիկության լուրջ խնդիր՝ մնացած շատ դեպքերի նման։
     2․ Ո՞վ և ինչո՞ւ է թույլ տվել բետոնից ու պեմզաբլոկներից հիմնական կառույց անել։ Պետք է արվեր թեթև կոնստրուկցիաներով ոչ հիմնական կառույց։
     Հ․Գ․ Մաշտոցի պուրակին որպես հանրային տարածք պետք է շատ զգույշ մոտենալ, քանի որ զգայուն տարածք է ու ունի իր պայքարի պատմությունը։ Նույնիսկ եթե այդ ծառերը չորացած էին՝ այդ ձևով չպետք է կտրվեին դրանք»։