«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար:
Ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ մեկը մյուսին չի կարողանում միանալ՝ սահմանների փակ լինելու պատճառով:
Դրան է գումարվում նաև հազարավոր արտագնա աշխատանքի գնացող մեր հայրենակիցների խնդիրը:
Պարետատունը պետք է ամեն բան անի՝ սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար»: