1940-ի մայիսին՝ 80 տարի առաջ, Ֆաշիստական Գերմանիան մշակեց Ֆրանսիա ներխուժման «Գելբ» պլանը։ Դրանով գերմանական զորքը նախ մտածված կերպով մի քանի փոքր, տեղային պարտություն կրեց ֆրանսիացիներից, ինչը ֆրանսիական բանակի և հանրության մոտ առաջացրեց չարդարացված ինքնավստահություն։ Ֆրանսիական թերթերը գրեցին իրենց անպարտելիության մասին, երգիչները փառաբանեցին գեներալների հերոսությունը։

Անգլիացի պատմաբան Լիդդել Գարտը հետագայում գրել է․ «Ֆրանսիացիները ոչնչով չէին զիջում գերմանացիներին զենքով կամ մարտական ոգով, բայց վստահ էին, որ մի քանի պարտություն կրած գերմանացիները չեն համարձակվի այլևս մոտ գալ իրենց սահմանին, մանավանդ որ Հիտլերը հրապարակային կերպով դժգոհել էր իր գեներալներից։ Դա էլ դարձավ ֆրանսիացիների պարտության հիմնական պատճառ»։

1940թ․ հունիսին գերմանական զորքը բլից պատերազմով մեկը մյուսի հետևից գրավեց ֆրանսիական տարածքները։ Հունիսի 22-ին Ֆրանսիան ստորագրեց իր կապիտուլիացիան։