Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը ներկայացել է վիրակապած աջ ձեռքով: Հանդիպման տեսանյութը հրապարակել է «Пул Первого» թելեգրամյան ալիքը, որը լուսաբանում է Բելառուսի նախագահի գործունեությունը, գրում է telegraf.by կայքը:
Տեսանյութում երևում է, որ Բելառուսի նախագահի աջ դաստակը փաթաթված է սպիտակ վիրակապով:
Բելառուս լրագրող Ստեփան Պուտիլոյի տվյալներով` վիրակապի տակ գտնվում էր կաթետերի գլխիկը:
Լուկաշենկոյի առողջության մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն հուլիսի 28-ին նա հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և արդեն բուժվել է: Նա հանդիպման ժամանակ ներողություն էր խնդրել կտրված ձայնի համար՝ բացատրելով, որ «վերջին շրջանում շատ ասելիք կա»: