17:02
Էրդողանի խոսնակն ասում է, որ Թուրքիան մինչև վերջ հետամուտ է լինելու Ադրբեջանի շահերին․ իսկ ինչո՞վ են զբաղված ՀՀ իշխանությունները

Ի գիտություն նորաթուխ գեոպոլիտիկների և նրանց քաղաքական ղեկավար ընդդիմադիր լրագրողների

Էրդողանի մամուլի խոսնակը, լրացնելով Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը, հուլիսի 28-ին հայտարարել է, որ.

«Թուրքիան լի է վճռականությամբ՝ մինչև վերջ հետամուտ լինելու Ադրբեջանի շահերին՝ ԱՆԿԱԽ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ՝ ԼԻՆԻ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, թե որևէ այլ երկիր…

 

Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի կողմից…»:

Հատկանշական է, որ Էրդողանի մամուլի խոսնակը Ռուսաստանը որակում է որպես սպառնալիքի հնարավոր աղբյուր և դրա հետ կապված հայտարարում, որ պատրաստ է գնալ ՄԻՆՉև ՎԵՐՋ՝ Ադրբեջանի շահերը պաշտպանելու նպատակով։

Իսկ ինչո՞վ են զբաղված ՀՀ քաղաքական իշխանությունները, որքանո՞վ են համարժեք ստեղծված իրավիճակին։

Պատասխանը թողնում եմ խաղաղասիրության առաքյալներին և ներողամտության ռահվիրաներին։

Հ.Գ. Հիմա մենակ հիշո՞ւմ եք, թե՞ երբեմն նաև պահանջում․․․

Կից նյութն այստեղ՝ Турция полна решимости отстаивать интересы Азербайджана

 

Արթուր Ղազինյանի էջից:

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս