ՔՏՀԱ տեսչական մարմինը լայնածավալ վերահսկողություն է իրականացրել Երևանի տարբեր վարչական շրջաններում:
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։
Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։